ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ գյուղում պարեկություն է իրականացրել
Քաղաքականություն
25.02.2025 | 16:15
ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնիսկուին։
«Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին։ Նրան ներկայացվել են առաքելության ընթացիկ զարգացումները, տեղում տիրող իրավիճակը, նա միացել է Խաչիկում պարեկությանը»,- X-ի միկրոբլոգում հայտնում է ԵՄ առաքելությունը։
Նշվում է, որ Ռումինիան իր 19 անդամներով առաքելությունում ունի երկրորդ ամենամեծ կոնտինգենտը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի