ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի մոնտաժված լինելը Քննչական կոմիտեն ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մամուլն այսօր գրել էր, որ վերջերս հրապարակված ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը մոնտաժված է եղել: Ըստ հրապարկման՝ տարածվել են այն հատվածները, որոնք ձեռնտու են եղել գաղտնալսողներին:

Factor.am-ը փորձեց հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՔԾ-ից, սակայն մեզ ասացին, որ բոլոր հարցերն ուղղենք Քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, սակայն, լուրը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց. «Քրեական գործով ընթանում է քննություն, այս պահին այլ մանրամասներ չենք կարող հաղորդել: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում, որոնք մենք ո՛չ հաստատում ենք, ո՛չ էլ հերքում: Չենք անդրադառնում»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող առերևույթ պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լիլիթ Շաբոյան