Թրամփը հերքել է Հունաստանում ամերիկյան ռազմաբազայի փակման մասին տեղեկությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ զինված ուժերը կդադարեցնեն օգտագործել օբյեկտները Հունաստանի հյուսիսային Ալեքսանդրուպոլի նավահանգստային քաղաքում՝ ուկրաինական պատերազմի մոտալուտ ավարտի պատճառով, գրում է ekathimetini-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախօրեին Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Դոնալդ Թրամփին հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ-ը նախատեսում է փակել ռազմաբազան Ալեքսանդրուպոլիում, ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները։ Թրամփը պարզաբանումների համար դիմել է սենյակում գտնվող ամերիկացի պաշտոնյաներին։

Հաստատելուց հետո, որ զեկույցը ճշգրիտ չէ, Թրամփը կրկնել է. «Դա իրական պատմություն չէ»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան էլ Breitbart-ին ասել է, որ Միացյալ Նահանգները Ալեքսանդրուպոլիում ռազմաբազա չունի «փակելու» համար, այլ օգտագործում է հունական օբյեկտները և նավահանգիստը որպես տրանսպորտային հանգույց՝ անձնակազմին Եվրոպա տեղափոխելու և դուրս բերելու համար:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր հունական նավահանգիստը ռազմավարական նշանակություն է ստացել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար՝ ծառայելով որպես Արևելյան Եվրոպայում տեղակայված զորամասերի մատակարարման կարևոր ուղի: Նավահանգստի գործառույթները մաս են կազմում 2022 թվականի մայիսին ստորագրված Հունաստանում ամերիկյան ուժերի ներկայության հնգամյա շրջանակային համաձայնագրի (Հունա-ամերիկյան փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիր):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի