Մակրոնը հայտարարել է, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմում զինադադարը կարող է համաձայնեցվել առաջիկա շաբաթների ընթացքում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինադադարը կարող է համաձայնեցվել առաջիկա շաբաթներին։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո, գրում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը, որը հայտարարել էր, որ պատերազմը կարող է ավարտվել «շաբաթների ընթացքում», պնդել է, որ Եվրոպան պետք է իր վրա վերցնի Ուկրաինայի համար խաղաղապահ ցանկացած գործարքի արժեքը և բեռը:

Մակրոնն իր հերթին ասել է, որ Ուկրաինայում ցանկացած խաղաղ համաձայնագիր չպետք է լինի «Ուկրաինայի հանձնում» և պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Թրամփի՝ երկրորդ ժամկետով Սպիտակ տուն գալը «խաղը փոխել է»։

Ֆրանիսայի նախագահը կարծում է, որ «իրագործելի է» շաբաթների ընթացքում խոսել պատերազմում զինադադարի և կայուն խաղաղության համար բանակցություններ սկսելու մասին: Նա նշել է, որ մարտական ​​գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները կվերաբերեն «անվտանգության երաշխիքներին, հողին և տարածքներին»:

Ուկրաինայի ինքնիշխանությանը ԱՄՆ-ի հավատարմությունն ապահովելու լավագույն միջոցներից մեկը, Մակրոնի խոսքով, կլինի կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը, որը ներկայում բանակցվում է Վաշինգտոնի և Կիևի միջև:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի