30 երկիր պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային․ Մակրոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Fox News-ին ասել է, որ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։ Նա պարզաբանել է, որ պարտադիր չէ՝ զորքերը տեղակայվեն առաջնագծում, բայց ներկա կլինեն «որպես երաշխիք»:

«Ես խոսել եմ Եվրոպայի 30 առաջնորդների և մեր դաշնակիցների հետ, որոնցից շատերը պատրաստ են նման գործարքի մաս կազմել»,- ասել է նա:

Մակրոնի խոսքով՝ այդ երկրները սպասում են ԱՄՆ-ի կողմից աջակցության ազդանշանի՝ Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ըստ WSJ-ի, փետրվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում բրիտանական և ֆրանսիական զորքերի տեղակայման պլանի նախագիծը։ Սթարմերը կցանկանար ապահովել ԱՄՆ-ի աջակցությունը, եթե եվրոպացի խաղաղապահները վտանգի տակ լինեն:

Մակրոնը նաև գոհունակություն է հայտնել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար, սակայն ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարին կոչ է արել «զգույշ լինել» բանակցային գործընթացում։

«Մենք խաղաղություն ենք ուզում: Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի նախաձեռնությունը շատ դրական է: Բայց իմ ուղերձն էր՝ զգույշ եղեք, քանի որ մեզ անհրաժեշտ է Ուկրաինայի համար էական բան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի