Պուտինը Սի Ցզինպինին տեղեկացրել է ՌԴ-ԱՄՆ վերջին հանդիպման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի երկարատև հեռախոսազրույցի ընթացքում մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդի հարցերի շուրջ։ Քննարկվել են տնտեսության և առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղիները։

Հաստատվել է նաև «Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության, Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի և Պեկինում Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակացույցը»։

«Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։ Չինական կողմը աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են նաև, որ ռուս-չինական արտաքին քաղաքական կապերը կարևոր կայունացնող գործոն են համաշխարհային գործերում։ Նշվում է, որ դրանք բնույթով ռազմավարական են, ենթակա չեն արտաքին ազդեցության և ուղղված չեն որևէ մեկի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի