ՆԳՆ-ն կհստակեցնի զենքով պարգևատրման գործընթացը․օրինագիծը դրվել է շրջանառության

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՆԳՆ-ն Իրավական ակտերի գրանցման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՆԳՆ-ն այս նախագծով նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել պարգևատրական զենքերի կարգավիճակը։

Ըստ այդմ՝ պարգևատրական մեկ միավոր զենքը կարող է շարունակել մնալ անձի օրինական տիրապետման տակ, եթե նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունի Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան։

Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Դիցուք, եթե, օրինակ, ԶՈՒ ԳՇ նախկին պետը մի քանի անգամ պարգևատրվել է զենքով, անգամ միջազգային գործընկերների կողմից, ապա պարտավոր է այդ պարգևատրված զենքը հանձնել, թեև ունի համապատասխան բոլոր օրինական ձեւակերպումները։

ՆԳՆ-ի այս նախագիծը հանրային քննարկման է դրվել փետրվարի 21-ին, նախագծին կողմ է քվեարկել 7, դեմ 93 տոկոսը։

Ըստ իրավապահ կառույցի՝ առաջարկվող կարգավորումները թույլ կտան զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն և որոշակիացված։ Փոփոխությունները դրական իմաստով, ՆԳՆ-ի հիմնավորմամբ, կանդրադառնան նաև հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։