Գերմանիայի համապետական ընտրություններում ռուսամետ դիրքորոշում ունեցող ծայրահեղ աջերը երկրորդ հորիզոնականում են․ սա շոկային ալիք է Եվրոպայում․ Politico

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրիդրիխ Մերցի պահպանողական դաշինքը հաղթեց Գերմանիայի ազգային խորհրդարանական ընտրություններում, իսկ ծայրահեղ աջերը գրանցեցին ընտրություններին իրենց մասնակցության պատմության ամենաբարձր ցուցանիշը։ Մինչև արդյունքները վերջնական տեսքի կբերվեն, պահպանողականները, որոնք բաղկացած են Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU) և նրա քույր կուսակցությունից՝ Քրիստոնեա-սոցիալական միությունից (CSU), շատ առաջ են անցել բոլոր մյուս կուսակցություններից՝ կանխատեսվող 28,5 տոկոսով, գրում է Politico-ն:

Մերցը, որը Գերմանիայի հաջորդ կանցլերը կլինի, եթե կարողանա համաձայնություն ձեռք բերել այլ կուսակցությունների հետ կոալիցիայի վերաբերյալ, կոչ է արել շուտափույթ կառավարություն ձևավորել, ամենաուշը՝ Զատիկին:

«Աշխարհը մեզ չի սպասի, չի սպասի կոալիցիոն երկար խոսակցությունների և բանակցությունների։ Այժմ մենք պետք է արագ վերականգնենք գործելու մեր կարողությունը, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր կատարել տանը, որպեսզի ևս մեկ անգամ ներկա լինենք Եվրոպայում, որպեսզի աշխարհը տեսնի, որ Գերմանիան կրկին հուսալիորեն կառավարվում է»,- ասել է Մերցը Գերմանիայի մայրաքաղաքում կուսակցության կողմնակիցների հետ հանդիպմանը։

Մինչ այդ, կիրակի կայացած քվեարկությունը ցույց տվեց, որ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որն ուժեղ հակամիգրացիոն և ռուսամետ դիրքորոշումներ ունի, կանխատեսվում է, որ երկրորդ տեղում կլինի՝ 20,7 տոկոսով: Սա այս կուսակցության լավագույն արդյունքը կլինի Եվրոպայի ամենահզոր երկրում համապետական ընտրություններում, որոնք շոկային ալիքներ են ուղարկել ամբողջ մայրցամաքում:

AfD-ի պատմական երկրորդ տեղը գրավելը, ըստ կանխատեսումների, գրեթե կրկնապատկում է 2021 թվականի իր արդյունքը: Կուսակցությունը պատրաստվում է դառնալ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը, քանի որ բոլոր հիմնական կուսակցությունները բացառել են նրա հետ կոալիցիա մտնելը:

«Այս անգամ ընտրությունների արդյունքները վատն են, այդ պատճառով ես նույնպես պատասխանատու եմ ընտրությունների այս արդյունքի համար։ Այն փաստը, որ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը, ինչպիսին AfD-ն է, այս երկրում ընտրությունների նման արդյունքներ է ստանում, երբեք չպետք է ընդունենք»,- հայտարարել է Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի