ԵՄ դիվանագիտության ղեկավարը սատարել է ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու՝ Զելենսկիի որոշումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն աջակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու որոշումը, քանի որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

«Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց հետ, բայց այստեղ մենք ունենք մի իրավիճակ, երբ կա արտաքին թշնամի, և մենք պետք է մեր բոլոր ուժերն ուղղենք նրա դեմ»,- ասել է Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը Զելենսկիին անվանել է «բռնապետ առանց ընտրությունների», «շատ լայնորեն ներկայացնում են ռուսական պատմությունները»։

Մինչ այս, Թրամփը հայտարարել էր Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, որպեսզի երկրի իշխանությունները բանակցություններ սկսեն Ռուսաստանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա ասել էր, թե Զելենսկիի վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի, քանի որ նա «սարսափելի աշխատանք է կատարել» և «նրա երկիրը կոտրվել է», բայց նա պահել է իշխանությունը և հրաժարվել ընտրություններ անցկացնելուց։

Թրամփի հայտարարությունը հնչել է երեք տարվա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առաջին պաշտոնական բանակցություններից հետո։ Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ամերիկյան և ռուսական պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը, որը ներառում է երեք փուլ՝ զինադադար, նախագահական ընտրություններ և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի