Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել
Քաղաքականություն
24.02.2025 | 12:43
Ֆրանսիայի Մարսել քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BFM TV-ն։
Դեպքի վայրում աշխատում են մոտ երեսուն հրշեջներ և ոստիկաններ։ Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։
ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Մարսելի Ամբրուազա Պարե 3 հասցեում։ Այս շրջանում են տեղակայված նաև Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի հյուպատոսությունները, նշում է հեռուստաալիքը։
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի