Թրամփի վարչակազմը էլեկտրոնային փոստով աշխատանքից հեռացրել է USAID-ի 2000 աշխատակցի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նոր ղեկավարությունն էլեկտրոնային փոստի միջոցով աշխատանքից ազատել է 2000 աշխատակցի: Ամբողջ աշխարհում դիվանագիտական ծառայության և հարակից գերատեսչությունների շուրջ 1000 աշխատակիցներ ուղարկվել են վճարովի արձակուրդի։ Փետրվարի 23-ի գիշերը USAID-ի աշխատակիցներին ուղարկված նամակների պատճենները հայտնվել են The New York Times-ի տրամադրության տակ։

Բացառություն են կազմել «կրիտիկական կարևոր ծրագրերում» ներգրավված աշխատակիցները, ինչպես նաև հիմնական ղեկավարներն ու հատուկ նախագծեր մշակողները: Զանգվածային աշխատանքից ազատումներն իրականացվել են «անձնակազմի կրճատման» մեխանիզմի շրջանակում և ԱՄՆ օտարերկրյա օգնությունն ամբողջությամբ սառեցնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության մաս են կազմում։

Անցյալ շաբաթ USAID-ն աշխատանքից ազատել է ևս 400 աշխատակիցների, ովքեր աշխատում էին շտապ մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 90-օրյա ստուգումից հետո նախագիծը կկարողանա վերսկսել աշխատանքը։ Սակայն USAID-ի ներկայացուցիչներից այս հարցի վերաբերյալ նոր տեղեկատվություն չի ստացվել։

Հիշեցնենք, որ նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից հետո Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկի հետ համատեղ սկսել է USAID-ի լուծարման ծրագիր՝ այն անվանելով հանցավոր կազմակերպություն։ Արդյունքում դեմոկրատները հայցեր են ներկայացրել ԱՄՆ նախագահի և նրա նշանակած անձանց դեմ USAID-ում:

Գործակալությունը ներկայում ղեկավարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի