Մակրոնն ու Էրդողանը տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ են քննարկել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների։

«Ընդգծելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որին հաջողվել է մի քանի անգամ բանակցային սեղանի շուրջ բերել պատերազմող կողմերին, կարող է նպաստել խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ որպես հյուրընկալող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանն ընդգծել է բանակցային գործընթաց սկսելու կարևորությունը, որը չի բացառում երկու հակամարտող երկրներից և ոչ մեկին։

Անդրադառնալով Գազայի հատվածի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ Էրդողանը նշել է, որ պաղեստինցիներին Եգիպտոս, Հորդանան կամ որևէ այլ երկիր տեղափոխելու ծրագիրն անընդունելի է։

«Նախագահ Էրդողանը և նախագահ Մակրոնը, որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների ղեկավարներ, պայմանավորվել են առաջիկա ժամանակահատվածում ավելի համակարգված աշխատել»,- ասվում է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի