Երեք տարում Գյումրիում իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով. ՏԿԵ նախարար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով. 2021-2024 թվականներին Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Վերանորոգվել է թվով 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։

Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։
Շուտով կսկսվի Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։
Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։

2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։ Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրու Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան:
Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։

2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի – Կապս – Ամասիա ճանապարհը»,- նշված է գրառման մեջ։