ՌԴ ԱԳ փոխնախարարը մանրամասներ է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության երկու զուգահեռ կան՝ մեկն Ուկրաինայի շուրջ իրավիճակի, մյուսը՝ երկկողմանի հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Մի փոքր պարզ ասած, այսօր մենք ունենք երկու զուգահեռ, բայց, իհարկե, որոշ չափով քաղաքականապես փոխկապակցված ուղի. մեկն ուկրաինական գործերն են, մյուսը՝ երկկողմանի հարցերը»,- ասել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ կա ըմբռնում, որ կողմերն առաջնահերթության կարգով կզբաղվեն երկկողմ հարցերի շուրջ երկխոսության զարգացմամբ ու խորացմամբ։

«Ինչ վերաբերում է այլ հարցերին, այդ թվում՝ միջազգային և ռազմավարական կայունության հարցերին, նման հնարավորություն կա, և մենք նախկինում բազմիցս ասել ենք, որ ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը հնարավոր է, երբ ամերիկյան քաղաքականության մեջ տեսանելի փոփոխություններ լինեն դեպի լավը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 18-ին՝ Էր-Ռիադում։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ կողմից՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։