ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել գերության մեջ սպանված իսրայելցի երկու երեխաների և նրանց մոր մարմինները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է հանձնել 33-ամյա Շիրի Բիբասի և նրա որդիների՝ 2 տարեկան Քֆիրի ու 5 տարեկան Արիելի), ինչպես նաև Կիբուց Նիր Օզից առևանգված 83-ամյա Օդեդ Լիֆշիցի մարմինները։ Պաղեստինցի զինյալները նշում են, որ բոլոր չորս պատանդները սպանվել են Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների արդյունքում:

Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները և պաղեստինյան այլ խմբավորումներ, հավաքվել են Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքում, աճյունների տեղափոխման վայրում, հայտնում է Associated Press-ը։

Իսրայելցի զինվորականները, որոնք արդեն ստացել են դագաղները, ավելի ուշ արարողություն կանցկացնեն, ապա դիակները կտեղափոխեն Թել Ավիվի Աբու Քաբիրի ազգային դատաբժշկական կենտրոն, փոխանցում է The Jerusalem Post-ը:

Քֆիր Բիբասն 9 ամսական է եղել, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ներխուժել են նրա ընտանիքի տուն, իսկ նրա եղբայր Արիելը՝ 4 տարեկան: Նրանց հայրը՝ Յարդեն Բիբասը, առևանգվել է նույն օրը, սակայն պահվել է ընտանիքից առանձին։ Տղամարդն ազատ է արձակվել փետրվարին՝ ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքի առաջին փուլի շրջանակում: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը առնչություն չի ունեցել պատանդների մահվան հետ, և նրանց մահվան պատճառը դեռ պետք է պարզվի։

Մինչ փետրվարի 20-ը ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 19 ողջ իսրայելցի պատանդների։ Սպասվում է, որ 6 մարդ ազատ կարձակվի փետրվարի 22-ին, իսկ պաղեստինցի զինյալները պետք է հանձնեն եւս չորսի մարմինները մինչև մարտի 2-ը, երբ ավարտվի գործարքի առաջին փուլը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի