Օրենսդիր իշխանությունը Բաբլոյանն ու Շարմազանովը չեն, մենք ունենք նոնսենս իրավիճակ. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը չի բացառում, որ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով նյույորքյան հանդիպման ժամանակ ադրբեջանանական կողմը հնչեցրած կլինի օկուպացված տարածքներ և նման ձևակերպումներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն, սակայն վստահ է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին խոսք կարող է գնալ միայն այն ժամանակ, երբ լինի բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ առանց Արցախը բանակցային կողմ դարձնելու, հակամարտության կարգավորման հնարավոր չէ հասնել։

«Ադրբեջանական կողմը պատրաստ չէ կոնստրուկտիվ խոսելու, քանի որ այն հռետորաբանությունը, որը նա օգտագործում է, նշանակում է Արցախ առանց հայերի։ Մյուս կողմից, բացի Արցախ-Ադրբեջան հարցը, կա նաև Հայաստան-Ադրբեջան խնդիր, և ես չեմ բացառում, որ, գուցե, միջնորդների միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կխոսեն մեր հյուսիսային սահմանների, Նախիջևանի ուղղությամբ կրակոցների մասին, քանի որ, այն,  ինչ անում է Ադրբեջանն՝ անհիմն կրակելով մեր սահմանների ուղղությամբ, միջազգային տերմինաբանությամբ կոչվում է տեռոր։ Ես կարծում եմ, որ այդ հարցին անդրադարձ կլինի, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»։

Կարևորելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ Հովհաննես Իգիթյանը շեշտեց ևս մեկ հանգամանք․«Ազգային ժողովում կա մի մեծամասնություն, որը մերժված է հասարակության կողմից։ Նայեք այդ 4 հոգուն, որոնք այդ վերևում նստած են, զարմանալի է, որ մինչև հիմա նստում են։ Մենք ունենք նոնսենս իրավիճակ, երբ հասարակությունը խոսում է այլ գաղափարների մասին, իսկ այդ վերևում նստածներն՝ այլ։ Ազգային ժողովում են մարդիկ, որոնք այնտեղ են հասել փողի, ընտրակեղծարարությունների միջոցով, իսկ այժմ գոյություն չունի «Հանրապետական» կուսակցության էլեկտորատ»,-ասաց Իգիթյանը՝ շեշտելով, որ օր առաջ պետք է իրականություն դարձնել արտահերթ ԱԺ ընտրությունները, որովհետև կստացվի մի վիճակ, երբ մենք կշարունակենք չունենալ օրենսդիր իշխանություն։

«Իսկ օրենսդիր իշխանությունը դա այնտեղ նստած Արա Բաբլոյանը, Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը չեն, դա մի ինստիտուտ է, որը պետք է այլ իշխանությունների հակակշռի․ արդյո՞ք մենք  ունենք այդ համամասնությունը, իհարկե ոչ»,-ասաց նա՝ շեշտելով, որ որևէ նշանակություն չունի ՀՀԿ-ի մնացած 60 հոգին ի՞նչ է ցանկանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան