Թրամփի մեկնաբանությունները «սխալ են և վտանգավոր»․ Շոլցն ու Սթարմերը աջակցություն են հայտնել Զելենսկիին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին իր աջակցությունն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  նրան «բռնապետ» է անվանել, գրում է AFP-ը։

Սթարմերն «իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի և ասել, որ միանգամայն խելամիտ է դադարեցնել ընտրությունները պատերազմի ժամանակ, ինչպես դա արել է Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

«Վարչապետը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու՝ ԱՄՆ-ի գլխավորած ջանքերին, որը կզսպի Ռուսաստանին ապագա ցանկացած ագրեսիայից»,- ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես կտրականապես մերժել է Դոնալդ Թրամփի պնդումը, թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին բռնապետ է։

«Ասել, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարական լեգիտիմություն, պարզապես սխալ է և վտանգավոր։ Ճշմարտությունն այն է, որ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական պետության օրինական ընտրված ղեկավարն է: Այն, որ պատերազմի պայմաններում անհնար է պատշաճ ընտրություններ անցկացնել, համապատասխանում է Ուկրաինայի սահմանադրության և ընտրական օրենքների դրույթներին: Եվ ոչ ոք իրավունք չունի հակառակը պնդելու»,- ասել է Շոլցը Der Spiegel-ին։

Շոլցը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ պատերազմ սանձազերծել Ուկրաինայի դեմ։

«Ուկրաինան արդեն գրեթե երեք տարի պաշտպանում է իրեն ռուսական անխնա ագրեսիայից։ Ամեն օր»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի