ՌԴ-ն հայտարարել է Կուրսկի շրջանի 64%-ն իր վերահսկողությանը վերադարձնելու մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ուկրաինայի զինվորականների կողմից օկուպացված Կուրսկի շրջանի մոտ 64%-ի նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկոյը երկրի ռազմական գերատեսչության «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի շրջանի տարածքը կրճատվել է ավելի քան կեսով, ազատագրվել է ավելի քան 800 քառակուսի կիլոմետր, ինչը կազմում է հակառակորդի կողմից ի սկզբանե օկուպացված տարածքի մոտ 64 տոկոսը (1268 քառ.կմ)»,- վստահեցրել է նա։

Ռուդսկոյի պնդմամբ՝ ռուսական զորքերը ներկայում առաջխաղացում են գրանցում Կուրսկի շրջանում բոլոր ուղղություններով, իսկ Ուկրաինայի զինված ուժերը «ծանր կորուստներ են կրում և նահանջում իրենց դիրքերից»։

Ի թիվս այլ բաների՝ ռուս գեներալը մեջբերել է Ռուսաստանի հաշվարկները՝ կապված 2024 թվականի պատերազմում Ուկրաինայի կորուստների հետ՝ «590 հազար զինվոր սպանվել և վիրավորվել է»։

Նշենք, որ փետրվարի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմում իր երկրի կորուստները կազմել են 45,100 զինծառայող։ Բացի այդ, գրանցվել է 390 հազար վիրավոր, նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Ինչ վերաբերում է ռուսական կորուստներին, ապա, ըստ Զելենսկիի, Ուկրաինա ներխուժման ժամանակ սպանվել է մոտ 350 հազար ռուսաստանցի, ևս 600-700 հազարը վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի