Ֆրանսիան և գործընկերները Կիևի կողքին են․ Մակրոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ Ուկրաինայի ու եվրոպական անվտանգության վերաբերյալ երկրորդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ հանդիպումների նախաձեռնողն էր, հայտարարել է մասնակիցների դիրքորոշումների հստակության ու միասնության մասին։

«Եվս մեկ անգամ երկար զրույց եմ ունեցել Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի ու Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ։ Ֆրանսիան ու նրա գործընկերները հստակ և միասնական դիրքորոշում ունեն։ Մենք ձգտում ենք երկարատև և ամուր խաղաղություն Ուկրաինայում։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Նա ընդգծել է, որ կիսում են նպատակը, որը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է՝ վերջ դնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի։ Մակրոնը հավելել է, որ խաղաղության հասնելու ջանքերը կշարունակվեն  մի շարք սկզբունքների համաձայն, որոնք բխում են իրենց իսկ շահերից։

«Ուկրաինան միշտ պետք է ներառվի, և նրա իրավունքները պետք է հարգվեն; խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի ամուր և վստահելի երաշխիքներով; պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության մտահոգությունները։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեծացնել մեր պաշտպանության և անվտանգության ծախսերն ու կարողությունները՝ Եվրոպայի և մեր յուրաքանչյուր երկրի համար: Որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի