Պատերը ճաքել են, իրարից հեռացել. բնակիչներն ահազանգում են, կառուցապատողը պնդում է՝ նախագծից չի շեղվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի Գևորգ Էմին 8 շենքի բնակիչներն ահազանգում են, որ հարևանությամբ կառուցվող բարձրահարկը վտանգում է իրենց շենքի սեյսմակայունությունը։ Բնակիչների խոսքով՝ շինարարությունը արդեն երկու ամիս ընթանում է, բայց միայն վերջին օրերին են սկսել անհանգստանալ, քանի որ պատերը սկսել են ճաքել և իրարից հեռանալ։

Նրանք օրերս քաղաքապետարանից ստացել են տրամադրված շինթույլտվության օրինակը, և ասում են, որ կառուցապատողը մոտ 7 մետր շեղվել է նախագծից։

Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է, որն արդեն անշարժ գույքի Bars.am հարթակում իր նախագծի մասին հայտարություն է տեղադրել։ Հարկայնությունը 10՝ նշված է հայտարարության մեջ, այսինքն շենքը պիտի լինի 10 հարկանի։ Ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

Գևորգ Էմին 8 շենքի բնակիչներն ընդգծում են, որ «Նուրազյան Քնսթրաքշն»-ը մինչև շինթույլտվություն ստանալն է սկսել բնակարանների վաճառքը։

Ընկերության տնօրեն Արմեն Նուրազյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց, թե իրենք որևէ շեղում են թույլ տվել, պնդեց՝ բնակիչների բողոքի միակ պատճառը տեսարանի փակվելն է։ Թեև Bars.am հարթակում նշված է 10 հարկ, բայց Նուրազյանն ասաց, որ 8 հարկանի շենք են կառուցում։

Ինչո՞ւ է «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունը նախագծի վերաբերյալ հայտարարություն տեղադրել մինչև շինթույլտվություն ստանալը։ Արմեն Նուրազյանն ասաց՝ հայտարարություն տեղադրելը չի նշանակում բնակարանների վաճառք սկսել, թեև դրանց գները ևս նշված են։ Բացի այդ, նշեց, որ դա այդ ոլորտում ընդունված պրակտիկա է։

Մենք նկատեցինք, որ մեր զանգից և հարցադրումներից հետո Bars.am հարթակում տեղադրված հայտարարությունը խմբագրվել է և 10 հարկը դարձել է 8 հարկ։ Գևորգ Էմին 8 շենքի բնակիչները պնդում են, որ այս ընթացքում որևէ պատկան մարմնից չեն հետարքրքվել խնդրով։

Արմեն Նուրազյանը հակադարձում է՝ բնակիչների ահազանգից հետո քաղաքապետարանի աշխատակիցները ամեն օր ստուգումներ են իրականացնում։ Երեկ շենքի բնակիչները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանի հետ, որը խոստացել է գեոդեզիական չափագրում իրականացնել։ Այս պահին շինհրապարակում աշխատանքներ չեն իրականացվում, Արմեն Նուրազյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դրանք կվերսկսվեն 2 օրից։ Ու թեև կառուցապատողը պնդում է, որ նախագծից չեն շեղվել, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ են բանակցել բնակիչների հետ և փոխհատուցել նրանց, եթե վնաս են հասցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան