Ավանդական ճաշատեսակներ, ֆերմայում գիշերակաց․ ագրոզբոսաշրջությունը՝ տնտեսական ուժեղ շարժիչ գյուղատնտեսական համայնքների համար

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) համատեղ «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների ճանաչելիության բարձրացում» թեմայով համաժողով են կազմակերպել․ հայտնում են ՊՄԳ-ից։

«Միջոցառումը միավորեց Հայաստանի ագրոտուրիզմի և զբոսաշրջության ոլորտի կարևոր դերակատարներին՝ խթանելու համագործակցությունը և ընդլայնելու ագրոզբոսաշրջության ազդեցությունը։ Այն անցկացվեց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) և ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրերի շրջանակներում։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տկն․ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։

«Ագրոզբոսաշրջությունը կարևոր ոլորտ է, որը կոչված է ոչ միայն պահպանելու Հայաստանի հարուստ գյուղական ժառանգությունը, այլ նաև ծառայելու որպես ուժեղ տնտեսական շարժիչ մեր գյուղատնտեսական համայնքների համար», նշեց տկն․ Գևորգյանն իր ողջույնի խոսքում։ «Ֆերմերների և զբոսաշրջային օպերատորների միջև կապերի ամրապնդմամբ մենք կարող ենք բացել նոր հնարավորություններ կայուն զարգացման համար»։

Միջոցառմանը ներկայացվեցին Լոռու և Տավուշի մարզերից ութ ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք աջակցություն են ստացել ՊԳԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։

Այս ձեռնարկությունները ներկայացրեցին, թե ինչպես ագրոզբոսաշրջությունը կարող է նպաստել տեղական տնտեսությունների զարգացմանը՝ առաջարկելով բազմազան փորձառություններ՝ սկսած եզակի հուշանվերների և ավանդական ճաշատեսակների պատրաստումից մինչև գրավիչ ֆերմայում գիշերելը, այն թույլ է տալիս այցելուներին անմիջականորեն ներգրավվել գյուղական կյանքի մեջ։

Շատ երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղական ձեռնարկությունների նման համագործակցությունները դարձել են տնտեսական կայունության առանցքային բաղադրիչներ, և այս մոտեցումը մեծ ներուժ ունի նաև Հայաստանի համար։

Միջոցառման կարևորվեց նաև «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների մարտահրավերներն ու լուծումները» թեմայով պանելային քննարկմամբ, որի ընթացքում հանդես եկան փորձագետներ, այդ թվում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը, Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ պարոն Մեխակ Ապրեսյանը և այլք։

Մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին ագրոզբոսաշրջության զարգացման գործում կառավարության և մասնավոր հատվածի աջակցության, մարքեթինգային ռազմավարությունների կիրառման, ֆերմերների թվային հմտությունների զարգացման, ինչպես նաև ներքին ու միջազգային զբոսաշրջիկների ներգրավման համար անհրաժեշտ բարելավված ենթակառուցվածքների կարևորությանը։

Միջոցառումն ավարտվեց միմյանց հետ շփվելու հնարավորությամբ, որը թույլ տվեց զբոսաշրջային կազմակերպություններին, քաղաքականություն մշակողներին և ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցողներին հաստատել գոծընկերություն ու քննարկել համագործակցության նոր հնարավորություններ։

Հայաստանում զբոսաշրջության և գյուղական ձեռնարկությունների միջև համագործակցության խթանումը կարող է նպաստել կայուն և դինամիկ ագրոտուրիզմի ոլորտի ձևավորմանը, որը ոչ միայն կպահպանի երկրի ավանդույթները, այլև կապահովի գյուղական համայնքների ներառական ու երկարաժամկետ տնտեսական զարգացում։