Լավրովը դեմ է Հարավային Կովկասից, Կենտրոնական Ասիայից միգրանտների համար վիզային ռեժիմի ներդրմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կենտրոնական Ասիայի երկրներից, առաջին հերթին` Անդրկովկասից, ինչպես նաև Խորհրդային Միության այլ նախկին հանրապետություններից աշխատանքային միգրանտների համար մուտքի ռեժիմի խստացումը չի նպաստում Ռուսաստանի երկարաժամկետ շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Կոմերսանտը։

Նա համաձայնել է, որ «կարգը պետք է պահպանվի», սակայն դեմ է հանդես եկել վիզային ռեժիմի ներդրմանը։

«Մենք ելնում ենք նրանից, որ պետք է խստացնել հսկողությունը նրանց վարքագծի նկատմամբ, բայց ոչ թե արգելքներ դնել, առավել ևս՝ վիզային ռեժիմ սահմանել։ Այո՛, գոյություն ունեցող կարգի համեմատ, այժմ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում, բայց դրանք ուղղված են հատկապես վերահսկողության խստացմանը, այլ ոչ թե աշխատանքային միգրացիայի համար խոչընդոտներ ստեղծելուն»,- ասել է Լավրովը Պետդումայում ունեցած ելույթում։

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ երկրների քաղաքացիները կարող են գալ «առանց հրավերների» և առանց հստակեցնելու, թե որտեղ են աշխատելու։ Լավրովը, սակայն, չի բացառել, որ հիմա «պետք է ավելի կոնկրետ ներկայացնեն», որպեսզի Ռուսաստանի իշխանությունները պատկերացում ունենան, թե որտեղ են գտնվում աշխատանքային միգրանտները և ում համար են աշխատում։

«Կարելի է դա անել՝ առանց արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու մեր ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի