ԱՄՆ-ը կասեցրել է ուկրաինացիներից ներգաղթի դիմումների ընդունումը

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Միացյալ Նահանգները կասեցրել է Ուկրաինայի քաղաքացիների ներգաղթի դիմումների ընդունումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քննադատության ֆոնին։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են ներգաղթի ծրագրերով ավելի վաղ այնտեղ ժամանած ուկրաինացիների և լատինաամերիկյան երկրների ներկայացուցիչների ներգաղթի դիմումների քննարկումը։

Այդ ծրագրերից մեկը՝ «Միասնություն Ուկրաինայի համար», Թրամփի կողմից նույնպես դադարեցվել էր հունվարի վերջին։ Այս ծրագրի շրջանակում շուրջ 240 հազար ուկրաինացիներ կարողացել են մուտք գործել ԱՄՆ։ Այդ մասին է վկայում Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS)՝ փետրվարի 14-ի հուշագիրը։

Խոսքը USCIS-ի ներքին հրահանգի մասին է, որով ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Էնդրյու Դևիդսոնը հայտարարել է «վարչական դադար այն մարդկանց նկատմամբ, որոնք սպասում են ներգաղթային սոցվճարների դիմումների պատասխանին»։ Դրանք այն ներգաղթյալներն են, որոնց արդեն ծրագրով թույլատրել են մուտք գործել ԱՄՆ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի