ԵՄ-ն հավանություն է տվել ռուսական ալյումինի, բանկերի և «ստվերային» նավատորմի դեմ նոր պատժամիջոցներին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումները կանդրադառնան ռուսական ալյումինի, 13 բանկերի ու ևս 73 լցանավերի «ստվերային» նավատորմի վրա, որոնք Կրեմլը հավաքել է նավթ տեղափոխելու համար՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցների, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

ԵՄ երկրներն աստիճանական էմբարգո կսահմանեն ռուսական ալյումինե արտադրանքի որոշ տեսակների նկատմամբ, ինչպես նաև կընդլայնեն անձնական պատժամիջոցների «սև ցուցակները»՝ մուտքի արգելքներով և ակտիվների սառեցմամբ, ասել են FT-ի աղբյուրները:

Բացի այդ, փաթեթը կներառի երկրորդային միջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք, եվրոպական իշխանությունների կարծիքով, օգնում են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմում: Ավելի կոշտ պատժամիջոցները միաձայն հավանության են արժանացել ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների կողմից, նշել են FT աղբյուրները։ Այժմ դրանք պետք է վերջնական տեսքի բերվեն ԵՄ ղեկավարների կողմից:

Առնվազն 10 բանկ կանջատվի SWIFT համակարգից։ Բացի այդ, ԵՄ-ն «սև ցուցակում» կներառի ռուսական մի քանի օդանավակայաններ և նավահանգիստներ, որոնք օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու համար:

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային և շարունակում ենք պատժամիջոցներ կիրառել ագրեսոր Ռուսաստանի դեմ, քանի որ դա ճիշտ է անել միջազգային կանոններն ու կարգը պահպանելու, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- FT-ին ասել է մի դիվանագետ, որը ներգրավված է պատժամիջոցների մշակման գործընթացում:

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ ԵՄ-ն մտահոգված է՝ ինչպես «շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա», եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր պատժամիջոցների քաղաքականությունից: Նախօրեին Սաուդյան Արաբիայում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտարարել է, որ Արևմուտքն ինչ-որ պահի «ստիպված կլինի» հրաժարվել պատժամիջոցներից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի