Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Քելլոգին դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Լրագրողների հետ զրույցում  մեկնաբանելով իր այցը Կիև՝ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ «դա պոտենցիալ բանակցություններ վարելու լավ հնարավորություն է»։

«Մենք կլսենք: Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է: Հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ ԱՄՆ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասել է Քելլոգը:

Նա հավելել է՝ իսկապես հավատում է, որ «պատերազմը չէր սկսվի, եթե այդ ժամանակ Թրամփը լիներ նախագահ»։

«Նա հասկանում է, որ մարդիկ տառապում են, հասկանում է, թե ինչ ավերածություններ կան: Եվ մենք ուզում ենք, որ սա ավարտվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի