ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի ընթացքում ազատ արձակել մնացած իսրայելցի պատանդներին, ասել է շարժման խոսնակ Հազեմ Քասեմը։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը մերժել է զինաթափման և Գազայի հատվածից զորքերը դուրս բերելու՝ Իսրայելի պահանջը, հաղորդում է Al Jazeera-ն:

«ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածից դուրս մղելու՝ օկուպանտների պայմանը անհեթեթ հոգեբանական պատերազմ է, իսկ Գազայի հատվածից դիմադրության դուրսբերումը կամ զինաթափումն անընդունելի է։ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն ձեռք կբերվի ազգային կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Քասեմը։

Հունվարի 19-ից Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են զինադադարի պայմանները։ Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է ազատել 33 պատանդների, իսկ երկրորդ փուլում՝ բոլոր մնացածներին։ Դրա դիմաց իսրայելական կողմը բանտից ազատում է պաղեստինցի բանտարկյալներին։

Վերջին փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։ Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է մնում 73 մարդ։ Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, եթե պաղեստինյան շարժումը չվերադարձնի բոլոր պատանդներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի