Ադրբեջանն ու Բելառուսը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր են քննարկել
Քաղաքականություն
19.02.2025 | 13:43
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը Աբու Դաբիում (ԱՄԷ) միջազգային պաշտպանական IDEX-2025 ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, քննարկվել են համատեղ գործունեության ոլորտները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
IDEX-2025 ցուցահանդեսը տևելու է մինչև փետրվարի 21-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի