Ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Օդեսային․ քաղաքի հարյուրավոր բազմահարկ շենքեր մնացել են առանց էլեկտրականության և ջեռուցման

Լուրեր

09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
Բոլորը

Փետրվարի լույս 19-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Օդեսային։ Քաղաքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, սոցցանցերում հաղորդվում է հրդեհների մասին, փոխանցում է Current Time-ը։

Քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Օդեսայի խիտ բնակեցված տարածքի ուղղությամբ։ Արդյունքում, նրա տվյալներով, 14 դպրոց և 13 մանկապարտեզ մնացել է առանց էլեկտրականության և ջեռուցման։ Բացի այդ, ջեռուցումն ու էլեկտրամատակարարումն անջատվել են բնակելի թաղամասերում՝ ավելի քան 500 բազմահարկ շենքերում, հայտնել է քաղաքապետը։

Տրուխանովը մանրամասնել է, որ մանկական կլինիկան և մանկապարտեզներից մեկը զգալի վնասվել են։

Օդեսայի քաղաքապետի խոսքով՝ հարվածի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, նա հոսպիտալացվել է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի