Չինաստանը հրաժարվել է քննարկել Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը մտադիր չէ քննարկել իր խաղաղապահ զորակազմն Ուկրաինա ուղարկելու հարցը՝ վերահսկելու խաղաղության համաձայնագրի կատարումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցում է The Moscow Times-ը։

Նրա խոսքով՝ Պեկինը միշտ հանդես է եկել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու օգտին։

«Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Չինաստանի առաջարկները եղել են օբյեկտիվ, արդար, ռացիոնալ և պրագմատիկ»,- ասել է Գուո Ցզյակունը։

Նա ողջունել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների սկիզբը՝ ընդգծելով, որ «Չինաստանն ակնկալում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը ժամանակին կմասնակցեն» խաղաղության երկխոսությանը։

Մինչ այդ, ըստ The Economist-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով խաղաղապահ զորախումբ տեղակայել Չինաստանից և Բրազիլիայից՝ ԵՄ երկրների զինվորականների հետ միասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի