Քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զեկուցվել է, որ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը: Ըստ այդմ՝ սահմանված թիրախային ցուցանիշներն են՝ բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, նյութական պահուստի պաշարների առկայություն, մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված թիրախների ապահովում:

Նշվել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ աշխատանքներ են տարվում՝ ըստ տարիքային խմբերի նվազագույն պարենային զամբյուղի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կիրառվող սպառման նորմաները և էներգետիկ արժեքները։

Հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են իրազեկման աշխատանքներ բալանսավորված սննդակարգի, անվտանգ սնունդ ընտրելու սկզբունքների վերաբերյալ։ «Տաք սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականից ՀՀ 10 մարզերի հանրակրթական 1060 դպրոցների տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։

Նշվել է, որ պարենի առկայության և կայունության շրջանակում մինչև 2027 թ․խոշոր ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է պետական աջակցություն:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման հնարավոր քայլերին:

Վարչապետ Փաշինյանը նյութական պահուստի պաշարների ապահովման համատեքստում կարևորել է տեղական արտադրության խրախուսումը, Կառավարության աջակցության ծրագրերի վերանայումն ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից համապատասխան ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է աշխատել նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ՝ հավելելով, որ պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն: