Օվերչուկը Կասպյան հնգյակին առաջարկել է մտածել ԵՏՄ-ի հետ մերձեցման մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան հնգյակին առաջարկել է դիտարկել ԵՏՄ-ի հետ մերձեցման առավելությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդմանը նպաստում է ԵՏՄ-ին որպես դիտորդ երկրի՝ Իրանի անդամակցությունը։ Ես հրավիրում եմ Կասպյան հնգյակի մյուս անդամներին մտածել ԵՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին»,- ասել է Օվերչուկը՝ ելույթ ունենալով Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովում։

Ելույթի ընթացքում նա նաև ասել է, որ Ռուսաստանն ու Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։ Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ամենահեռանկարային ոլորտներն են էներգետիկան, ավտոմոբիլային և ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը և տրանսպորտային ենթակառուցվածքները:

ԵՏՄ-ում ազգային արժույթների տեսակարար կշիռը փոխադարձ հաշվարկներում կազմում է ավելի քան 92 տոկոս։

Հավելենք, որ Կասպյան հնգյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։ Այս երկրների փոխվարչապետները մասնակցել են Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովին։

ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի