Իսրայելական բանակը լքում է հարավային Լիբանանը՝ իր վերահսկողության տակ թողնելով հինգ կետ

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Իսրայելի բանակը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել հարավային Լիբանանից, սակայն հինգ կետ մնում է նրա վերահսկողության տակ, հաղորդում է Իսրայելի բանակի ռադիոն:

«Իսրայելական բանակն ավարտել է զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից սահմանված ժամկետներին համապատասխան՝ բացառությամբ հինգ տեղամասերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ալ Մանար» հեռուստաալիքը հաստատել է իսրայելական զորքերի դուրսբերումը՝ հայտնելով, որ լիբանանյան բանակը մտել է հարավային Լիբանանի Մայս ալ-Ջաբալ, Բլիդա և Մահբիբ քաղաքներ այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը հեռացել են:

The Jerusalem Post-ը նշել է, որ Իսրայելը «սահմանային պաշտպանության գծում մոտ երեք անգամ ավելի շատ զորք կպահի, քան պատերազմից առաջ»։ Նրանք կզբաղեցնեն հինգ ֆորպոստ Լիբանանի հարավում՝ սահմանի մոտ։ Զորքերի թիվը կարող է կազմել «մինչև 10,000-15,000 մարդ՝ կախված տարբեր հանգամանքներից»։

The Times of Israel-ը երեկ հայտնել է, որ Իսրայելի բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ լիբանանյան զինված ուժերն ավելի ակտիվ կգործեն արմատական «Հըզբոլլահ» շարժման դեմ՝ նշելով, որ լիբանանյան զինվորականների ձեռնարկած միջոցներն այնքան արդյունավետ չեն, որքան իսրայելական կողմն էր սպասում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի