Թրամփը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկի սպանության մասին
Քաղաքականություն
18.02.2025 | 17:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում սպանել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամի։
«ԱՄՆ ուժերն այս շաբաթավերջին ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի անդամի դեմ: Ահաբեկիչների առաջնորդն աշխատում էր «Ալ-Քաիդա»-ի հետ ամբողջ տարածաշրջանում: Շնորհավորում ենք CENTCOM հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլային և ամերիկյան մարտիկներին, որոնք պատասխանատվության ենթարկեցին ևս մեկ ջիհադիստի, որը սպառնում էր Ամերիկային, մեր դաշնակիցներին և գործընկերներին»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
ԱՄՆ նախագահը չի նշել «Ալ Քաիդա»-ի սպանված անդամի անունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի