Սաուդյան Արաբիայում շուտով կմեկնարկեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների բանակցությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան պատվիրակությունն արդեն Սաուդյան Արաբիայի թագավորի նստավայրում է, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, գրում է BBС-ի ռուսական ծառայությունը։

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման ուղիները։

Reuters-ն էլ հայտնում է, որ այս բանակցությունները կարող են ճանապարհ հարթել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի համար, քանի որ կողմերը քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ շրջանակը վերականգնելու հարցը։

«Մենք իսկապես տեսնում ենք, որ նախագահ Թրամփը և նրա թիմը խնդիրներ լուծողների թիմ են, մարդիկ, որոնք արդեն շատ արագ, շատ արդյունավետ և հաջողությամբ լուծել են մի շարք հիմնական խնդիրներ»,- Էր Ռիադում լրագրողներին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

ԱՄՆ-ի հետ բանակցություններում ռուսական կողմը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը։

Կիևն իր հերթին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը չի կարող կնքվել Ուկրաինայի անունից բանակցություններում, որոնց չի հրավիրվել։ Այս բանակցությունները Ռիադում տեղի են ունենում այն ​​բանից հետո, երբ երկուշաբթի եվրոպացի առաջնորդները հանդիպել են Փարիզում հրավիրված արտակարգ գագաթնաժողովում՝ համաձայնեցնելու միասնական ռազմավարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի