2024-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Գուրգեն Մադոյանը ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից իրավասու դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ՝ 498 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 227 քրեական վարույթ՝ 259 անձի վերաբերյալ): Առաջին ատյանի դատարաններում ավարտված 201 գործերով՝ 205 անձի վերաբերյալ, կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Գուրգեն Մադոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրություններ են իրականացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զբոսայգիների, պուրակների և այգիների հողատարածքների սահմաններում գտնվող հողամասերի, նախկինում գործած թիվ 308 մանկապարտեզի իրացման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը վարձակալությամբ տրամադրելու ոլորտներում: Ուսումնասիրությունների արդյունքում՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, Վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի աշխատանքները: