ԱՄՆ հարկային վարչությունը Մասկի հետաքննությունից հետո 15,000 մարդու կազատի աշխատանքից

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ հարկային վարչությունը՝ IRS-ը, նախատեսում է աշխատանքից ազատել հազարավոր աշխատակիցների, հայտնում է AP-ն։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատակցի այցելությունից անմիջապես հետո։

Գործակալության տվյալներով՝ խոսքը փորձաշրջան անցնող աշխատողների մասին է, ովքեր դեռ չեն հասցրել լիարժեք աշխատանքային պայմանագիր կնքել։ Նրանց աշխատանքային պայմանագրերի խզումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։

Ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ IRS-ը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Միաժամանակ, ABC News-ի աղբյուրները պնդում են, որ շուրջ 15 հազար IRS-ի փորձաշրջան անցնող աշխատակիցները կզրկվեն աշխատանքից։ Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ աշխատանքից ազատվողներն ուղղակիորեն ներգրավված չեն հարկային հայտարարագրերի մշակման մեջ, ուստի նրանց աշխատանքից ազատելը չպետք է ազդի հարկային ծառայության աշխատանքի վրա։

Հեռուստաալիքը նշում է, որ DOGE-ի աշխատակիցներն անցյալ հինգշաբթի են ժամանել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության կենտրոնակայան՝ ստուգելու IRS-ի տեխնիկական սարքավորումները, ինչպես նաև պարզելու, թե ինչպես են անցկացվում հարկային ծառայության ստուգումները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի