ԱԹՍ-ները վնասել են Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի կայանը․ դրա միջոցով Ղազախստանը նավթ է արտահանում Եվրոպա և ԱՄՆ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով շահագործումից դուրս է եկել ՌԴ Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի ամենամեծ նավթի կայանը, որի միջոցով Ղազախստանը նավթ է արտահանում Եվրոպա և ԱՄՆ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոնսորցիումը հայտնում է, որ Կուբանի Կավկազսկի շրջանում գտնվող «Կրոպոտկինսկայա» կայանը վնասվել է յոթ անօդաչու թռչող սարքերի հարվածից լցված  պայթուցիկներով և մետաղական հարվածային տարրերով։

«Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարային համակարգով նավթի փոխադրումն իրականացվում է  իջեցված արագությամբ՝ շրջանցելով նավթի կայանը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

«Գլխավոր տնօրենի գլխավորությամբ կառավարչական խումբը մեկնել է դեպքի վայր՝ գնահատելու վնասը և որոշելու կայանի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ ժամանակը»,- հավելում է ընկերությունը։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնում է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ լայնածավալ հարձակման մասին։ Նշվում է, որ անցած գիշեր ոչնչացվել է 90 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 38-ը՝ Ազովի ծովի ջրերի վրա, 24-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 15-ը՝ բռնակցված Ղրիմի, 7-ը՝ Սև ծովի ջրերի, 2-ական՝ Կուրսկի և Ռոստովի մարզերի, մեկական՝ Բելգորոդի ու Բրյանսկի Բելև շրջանների տարածքների վրա։

Իր հերթին, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը գրել է, որ «Սևերսկի շրջանի Իլսկի գյուղում բեկորների անկման հետևանքով 12 տուն է վնասվել, մեկ մարդ վիրավորվել է»։ Տների մեծ մասի ապակիները կոտրվել են, վիրավոր կնոջը ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել Իլյինսկի նավթավերամշակման գործարանի մոտ գտնվող Սևերսկայա գյուղում հրդեհ է բռնկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի