Թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը առաջադիմել է WTA վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Ավանեսյանը 44-րդն է և 4 հորիզոնականով առաջադիմել է նախորդ հրապարակման համեմատ:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում: