Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի հարցով։ Այս մասին հայտնում են Axios-ը, NBC News-ը և Կոմերսանտը, փոխանցում է Current time-ը։

Ըստ Axios-ի՝ հանդիպմանը ամերիկյան կողմը կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ռուսական պատվիրակությունը, սակայն լրատվամիջոցները գրում են, որ դա կարող է լինել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

NBC News-ի տվյալներով՝ Ուկրաինան հրավիրված չի եղել Սաուդյան Արաբիայի բանակցություններին, քանի որ ԱՄՆ-ը մտադիր է նախ երկկողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ, ապա Ուկրաինայի հետ, որից հետո արդեն համատեղ բանակցություններ կազմակերպել։

«Որ բոլորն ասեն, որ մենք աշխատում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հավասարապես։ Մենք ցանկանում ենք վերջ դնել սպանություններին ու առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների թիմը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ սկսելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նախապատրաստումը։

Բանակցությունների մասնակիցների մասին գրել էր նաև Bloomberg գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ ռուսական կողմից հանդիպմանը հնարավոր է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մասնակցությունը։ ՌԴ իշխանությունները չեն հաստատել բանակցային գործընթացի մասնակիցների կազմի մասին տեղեկությունը։

Առաջիկա բանակցությունները կլինեն վերջին տարիներին ռուս և ամերիկացի պաշտոնյաների միջև առաջին բարձր մակարդակի քննարկումները, և ակնկալվում է, որ դրանք կնախորդեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո հայտարարել՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։

Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություն անհնար է առանց Կիևի մասնակցության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի