«ԱՄՆ-ի օգնությամբ մենք կավարտենք Իրանի դեմ գործը». Նեթանյահու

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Իսրայելը և Միացյալ Նահանգները մտադիր են դիմակայել Իրանի միջուկային հավակնություններին և նրա «ագրեսիային» Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։ Նեթանյահուն ասել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է մի շարք հարցեր, «որոնցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը», փոխանցում է Sky news-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ այաթոլլահները չպետք է ունենան միջուկային զենք, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է զսպվի»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի վարչապետը։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղն ընդգծել է, որ Իրանը կանգնած է «ամեն ահաբեկչական խմբավորման թիկունքում» Մերձավոր Արևելքում, «այն ամենի հետևում, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը միլիոնավոր մարդկանց համար, ովքեր այս տարածաշրջանն իրենց տունն են անվանում»։

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը «կավարտի գործը» Իրանի դեմ «նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո»։

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարը «խոստումնալից» է անվանել Բաշար Ասադի ռեժիմի տապալումը, միաժամանակ, ընդգծել, որ «ապակայունացնող մի ուժի փոխարինումը մյուսով դրական զարգացում չէ»։

«Սա մի բան է, որին մենք շատ ուշադիր հետևելու ենք»,- ասել է Ռուբիոն:

Իր հերթին, Նեթանյահուն նշել է, որ թույլ չի տա «այլ թշնամական ուժերին», նկատի ունենալով, առաջին հերթին, Իրանին, օգտագործել Սիրիան որպես «Իսրայելի դեմ գործողությունների բազա»։ Նա հիշեցրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «հարյուրավոր հարվածներ» է հասցրել Սիրիայում թիրախներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի