ԱՄՆ 14 նահանգների դատախազները ​​հայց են ներկայացրել Մասկի և Թրամփի դեմ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ-ում 14 նահանգների դեմոկրատ գլխավոր դատախազների խումբը պնդում է, որ Սպիտակ տան կողմից Իլոն Մասկին և նրա Խորհրդատվական կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE) տրված լիազորությունները հակասահմանադրական են: Այս մասին հայտնում է NBC News-ը։

«Այս երկրի հիմնադիրները վրդովված կլինեին, որ 250 տարի անց, երբ մեր ժողովուրդը տապալեց իր թագավորին, այս երկրի ժողովուրդը, որոնցից շատերը կռվեցին և զոհվեցին՝ պաշտպանելով մեր ազատությունները, այժմ ենթարկվում են չընտրված մեկ միլիարդատիրոջ քմահաճույքին»,- ասել է Արիզոնայի գլխավոր դատախազ Քրիս Մեյսը:

Դատախազները պնդում են, որ Թրամփը խախտել է Սահմանադրությունը՝ ստեղծելով DOGE-ը՝ ոչ ֆորմալ կառավարական գործակալությունը, առանց Կոնգրեսի հավանության և Մասկին տալով «լայն լիազորություններ»՝ առանց Սենատի խորհուրդներն ու համաձայնությունը ստանալու:

«Նախագահ Թրամփը գործնականում չստուգված լիազորություններ է փոխանցել Մասկին՝ առանց Կոնգրեսի համապատասխան թույլտվության և առանց նրա գործունեության նկատմամբ զգալի վերահսկողության», – ասվում է հայցի մեջ։

Դատախազները պահանջում են արգելել Մասկին փոփոխություններ կատարել պետական ֆինանսավորման մեջ, չեղարկել պայմանագրերը, կադրային որոշումներ կայացնել և այլն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի