Էրդողանը հայտարարել է, թե «Սիրիայում տեղ չկա ահաբեկիչների համար» և սպառնացել Թուրքիայի կողմից միջոցների ձեռնարկմամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին պատսպարվել Սիրիայի հյուսիսում և չի վարանի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Էրդողանն ընդգծել է, որ Սիրիայում միասնություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունները վերահսկեն նրա ամբողջ տարածքը։ Նա նաև ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ վերացնելու Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը, որը բխում է Սիրիայի հյուսիսում տեղակայված «ահաբեկչական կազմակերպություններից» (նկատի ունի քրդական խմբավորումները)։

«Ահաբեկչական կազմակերպությունները պետք է գիտակցեն, որ Սիրիայում իրենց համար տեղ չկա։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան չի վարանի միջոցներ ձեռնարկել իրականությունը նրանց հասցնելու համար։ Թուրքիան մտադիր չէ հանդուրժողականություն դրսևորել ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ, ոչ էլ թույլ տալ որևէ մեկին երկարացնել կամ ժամանակ շահել, երբ մենք սկսենք լուծել այս խնդիրը»,- ասել է Էրդողանը։

Ըստ Անադոլու գործակալության՝ նա միանգամայն անընդունելի է անվանել Գազայից պաղեստինցիներին արտաքսելու՝ Թրամփի ծրագիրը, իսկ դրա հնարավոր իրականացումը՝ «բացարձակ հրեշավոր չարիքի արարք»։ Էրդողանը հույս է հայտնել, որ Թրամփը «կկատարի իր նախընտրական խոստումները՝ ջանքեր գործադրելով խաղաղության հաստատման համար, այլ ոչ թե նոր պատերազմի»։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը «տարածաշրջանի առումով սխալ հաշվարկ է անում»։

«Գազան մեր ներսում վերք է, և մենք ամեն ջանք գործադրում ենք այն բուժելու համար: Ցավոք, իսլամական աշխարհը մինչ այժմ հավաքական քայլեր է ձեռնարկել այս հարցում»,- նշել է Էրդողանը։

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին՝ նա ընդգծել է, որ «Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ժամանակ բարի կամքի արդյունքի հասնելը բոլորովին այլ քայլ կլինի ամբողջ աշխարհի համար»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի