Արման Թաթոյանը՝ Արցախի ՄԻՊ-ի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով օրերս հրաժարական ներկայացրած Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի մասին հարցին:

«Եվ հիմա այն մեծ ընդգրկվածությունը, որ նաև Արցախի ՄԻՊ-ի աշխատանքի շնորհիվ էր, որ ունենք միջազգային ասպարեզում, շատ կարևոր է: Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է, որովհետև այնտեղ էլ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլն: Այդ առումով ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսևորում են միակողմանի վերաբերմունք և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում այդ հարցերը»,- հավելեց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով Արցախի օմբուդսմենի պաշտոնից հրաժարականի պատճառի մասին հարցին՝ Արման Թաթոյանն ասաց՝ ճիշտ է այդ հարցն իրեն՝ Ռուբեն Մելիքյանին ուղղել:

Մանրամասները՝ տեսանյութում: