ՀՊԼ-ում նոր փոփոխությունների հետքերով. ՀՖՖ-ի հայտարարությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունը հնարավորություն կտա կայունացնել մրցաշարի մասնակից թիմերի քանակը, ակումբներին կընձեռի հնարավորություն հանդիպումների գերակշռող մասն անցկացնել շաբաթ-կիրակի օրերին, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանի հետ ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը զրուցել է ՀՖՖ կողմից առաջարկված ձևաչափային փոփոխության դրդապատճառների և առավելությունների մասին։

-Օրեր առաջ ֆուտբոլային հանրությանը ներկայացվել է  Fastex  Պրեմիեր  Լիգայի  ձևաչափի  փոփոխությունների   առաջարկ։ Ինչո՞վ է պայմանավորված նման քայլը։

-Ակումբների հետ ինտենսիվ շփումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի բարեփոխումների կարիք կա։ Ակումբները հիմնականում ուզում են խաղալ հանգստյան օրերին: Այս փոփոխությունները հնարավորություն կտան խաղերը հիմնականում անցկացնելու երեք օրվա միջակայքում՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի կամ շաբաթ-կիրակի-երկուշաբթի։ Դա իր հերթին կնպաստի, որպեսզի թիմերն ավելի լավ հանգստանան և պատշաճ կերպով պատրաստվեն եվրագավաթային հանդիպումներին։ Այս ձևաչափի շնորհիվ նաև հնարավորինս կխուսափենք հետաձգված հանդիպումների մեծ քանակից, որոնց մի մասի պատճառն աշխատանքային օրերին նշանակված մրցափուլերն էին, իսկ մյուսը՝ եվրագավաթային հանդիպումները։

-Ակումբերն արդեն ստացել են այս առաջարկը։ Ի՞նչ արձագանքներ կան։

-Մի քանի ակումբ արդեն բանավոր արձագանքել է։ Մինչև փետրվարի 20-ը սպասում ենք ակումբների պաշտոնական դիրքորոշումներին։ ՀՖՖ-ն միշտ փորձում է կարևորագույն հարցերում լսել ակումբների կարծիքը։ Մենք այս ամենը չենք նախաձեռնել՝ համարելով, որ մեր առաջարկած ձևաչափերը լավագույնն են: Հիմա էլ վերահաստատում ենք, որ բաց ենք քննարկումների համար ու առաջարկում ենք, որ ակումբներն իրենց տեսակետներն առաջարկեն, անեն լրացումներ։ Ակնկալում ենք արձագանք բոլոր ակումբներից։ Միայն բոլորի կարծիքը լսելու դեպքում հնարավորություն կունենանք համեմատել և պատկերացում կազմել, թե որքանով են համընկնում ակումբների պատկերացումներն առաջնության անցկացման ձևաչափերի և այլ հարցերի առումով։ Այդ ամենը նաև մեզ կօգնի մշակել վերջնական տարբերակը, որն էլ կներկայացնենք ՀՖՖ Գործադիր կոմիտեի քննարկմանը։

– Կարո՞ղ ենք համարել, որ այս փոփոխությունները կնպաստեն ապագայում պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը։

– Երբ պայմանների առումով լինի համահավասարություն, հնարավորություն կստեղծվի լուծել ակումբներին հուզող հիմնական խնդիրները՝ խաղացանկ, մրցափուլերի խաղային օրեր և այլն: Դա իր հերթին կարող է նպաստել առաջնության կազմակերպման իրականացման սահուն անցմանն ակումբներին: Վերջիններս իրենք կլինեն իրենց մասնակցությամբ մրցաշարի կազմակերպման պատասխանատուները, իսկ  հիմնական կնճռոտ հարցերի առումով էլ կգան ընդհանուր հայտարարի: Դա կօգնի լուծել ևս մի խնդիր, որը շատ կարևոր է ակումբների համար՝ ավելի կշռադատված և նախապես կազմակերպել արտագնա հավաքները, տրանսֆերային գործունեությունը և  ընկերական հանդիպումները։