ԱՄՆ-ից սահմանային անվտանգության խումբ դեռ չի ժամանել․ Միրզոյան-Բլինքեն ստորագրությունից 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Այսօր լրացավ Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման մեկ ամիսը։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները արտգործնախարար Արարատ Միրզոյանը և այդ պահին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ստորագրած փաստաթղթով պարտավորվեցին խորացնել հարաբարությունները ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման ոլորտներում:

«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր Մաքսային և սահմանային պահպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Չնայած Բլինքենի այս հայտարարությանը՝ չորս շաբաթ անց Հայաստանի ԱԳՆ-ից Factor TV-ին փոխանցում են, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան։

Ռազմավարական համագործակցության կանոնադրության 3-րդ բաժնում ներառված են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները, իսկ երրորդ կետում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը»։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում, միաժամանակ, շեշտում է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցում է նաև թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների և հմտությունների զարգացմանն աջակցության միջոցով, պարբերաբար կազմակերպելով դասընթացներ՝ նվիրված կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև թրաֆիքինգի դեմ պայքարին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մասնագիտական խմբի այցի հետ կապված անորոշությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ Բայդենի վարչակազմի օրոք ստորագրված փաստաթուղթը կարող է և համաձայնեցված չլինեն Թրամփի վարչակազմի հետ։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում իր հիմնավորումն էր ներկայացրել՝ նշելով, որ Բայդենի օրոք ստորագրված փաստաթուղթը կենսունակ է նաև Թրամփի կառավարման շրջանում։

Factor TV-ին ԱԳՆ մեկ այլ պաշտոնյա էլ փոխանցել է, որ Բլինքենի մատնանշած մասնագիտական խմբի այցը, եթե տեղի ունենա, ենթադրում է աշխատանքային քննարկում՝ թրեյնինգի ձևաչափով, ոչ ավելին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան