Մինչև Զատիկ կամ մայիսի 9-ը․ երբ կկնքվի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի պայմանագիրը․ FT

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները բրիտանական Financial Times-ին ասել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձգտեն ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայում հրադադարի հաստատմանը: FT-ի աղբյուրները կարծում են, որ Թրամփն ու Պուտինը «կփորձեն հրադադար ապահովել մինչև առաջիկա երկու կարևոր ամսաթվերը՝ Զատիկը, որը ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները կնշեն ապրիլի 20-ին կամ մայիսի 9-ին, երբ Ռուսաստանը կնշի Խորհրդային Միության հաղթանակը նացիստական ​​Գերմանիայի նկատմամբ»:

«Պուտինը կցանկանա համաձայնագիր կնքել նման նշանակալի օր»,- ասել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

Հունվարի 26-ին ուկրաինական Strana.ua պարբերականը հրապարակել է Դոնալդ Թրամփի «100-օրյա ծրագիրը»՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։ Պլանի համաձայն, որի իսկությունը հաստատված չէ, ապրիլի 20-ին կարող է զինադադար հայտարարվել, իսկ մինչև մայիսի 9-ը նախատեսվում է խաղաղության համաժողովի կողմից պատրաստել պատերազմի ավարտի մասին հռչակագիրը։

Միաժամանակ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հայտնված «պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի ժամկետների մասին» տեղեկատվությունը «ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի