Ռյուտեն հայտարարել է, որ Կիևին չեն խոստացել ՆԱՏՕ-ին անդամակցություն հակամարտության ավարտից հետո

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն երբեք չի խոստացել, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ ուկրաինական հակամարտության ավարտից հետո, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի երկրները հայտարարեցին իրենց հավատարմությունը դաշինքին Ուկրաինայի ապագա անդամակցությանը, սակայն երբեք պայմանավորվածություն չի եղել, որ երբ սկսվեն խաղաղության բանակցությունները, դրանք կավարտվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությամբ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռյուտեն հավելել է, որ անդամակցությունը «կարող է տարբերակ լինել», սակայն երբեք հստակ պայմանավորվածություն չի եղել այս հարցում։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի շփումները՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ «ի գիտություն են ընդունել» այս նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հաստատեցին, որ կհրավիրեն Ուկրաինային միանալ դաշինքին, երբ հարմար պահը լինի՝ հավելելով, որ իրենք այդ գործընթացը համարում են անշրջելի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի