ՌԴ ռազմական ծախսերը գերազանցել են եվրոպական բոլոր երկրների պաշտպանական բյուջեները միասին վերցրած. FT

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանի ռազմական ընդհանուր ծախսերը 2024 թվականին աճել են 42 տոկոսով՝ հասնելով 13,1 տրիլիոն ռուբլու, ինչը համարժեք է 462 մլրդ դոլարի։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Բրիտանական ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) տվյալները, փոխանցում է Meduza-ն:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերը գերազանցել են  ԵՄ բոլոր երկրների և Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեները միասին վերցրած։ Նրանց ընդհանուր պաշտպանական ծախսերը 2024 թվականին աճել են 12%-ով՝ հասնելով 457 միլիարդ դոլարի:

Ըստ IISS-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կաճեն 13,7 տոկոսով՝ հասնելով 15,6 տրլն ռուբլու։

Եվրոպայում պաշտպանության վրա ամենաշատը ծախսել են Գերմանիան (86 միլիարդ դոլար), Մեծ Բրիտանիան (81 միլիարդ դոլար) և Ֆրանսիան (64 միլիարդ դոլար): Տոկոսային արտահայտությամբ ամենաբարձրը Էստոնիայի (ՀՆԱ-ի 4%-ը) և Լեհաստանի (ՀՆԱ-ի 3,25%-ը) ցուցանիշներն են, բայց նրանց բացարձակ ծախսերի ծավալը փոքր է Եվրոպայի երեք խոշորագույն տնտեսությունների ծավալից՝ համապատասխանաբար 1,7 միլիարդ դոլար և 28 միլիարդ դոլար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի