Իսրայելը կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա 2025 թվականին. WSJ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ջո Բայդենի նախագահության վերջին շաբաթներին ԱՄՆ հետախուզությունն իմացել է, որ Իսրայելը դիտարկում է այս տարի Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով զեկույցին ծանոթ պաշտոնյաներին:

WSJ-ի աղբյուրները կարծում են, որ Իսրայելն ԱՄՆ-ի ռազմական աջակցության կարիքը կունենա Իրանի «խիստ ամրացված» միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Զեկույցում ասվում է, որ Իսրայելը կդրդի Դոնալդ Թրամփի նոր վարչակազմին՝ աջակցելու հարվածներին: Ինքը՝ Թրամփը, նախկինում հրաժարվել էր Իրանի վրա հարձակումներից՝ ասելով, որ ցանկանում է Թեհրանի հետ ոչ միջուկային համաձայնության հասնել:

Դեռևս 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր. «Իրանն ավելի, քան երբևէ խոցելի է իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ։ Մենք հնարավորություն ունենք հասնել մեր ամենակարևոր նպատակին՝ կանխել և վերացնել Իսրայել պետության գոյության սպառնալիքը»։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտնել է, որ կառավարությունը չի մեկնաբանի հետախուզության բացահայտումները: Իսրայելցի զինվորականները նույնպես հրաժարվել են մեկնաբանել WSJ-ի տեղեկությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի