Բուկետներ ենք բաժանել. Ծառուկյանի գործով վկան «բուկլետը» շփոթեց «բուկետի» հետ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով այսօր դատարան էր հրավիրվել վկա Ռ. Մ.-ն:

Վերջինս ընտրակաշառքի գործով մեղադրյալ է եղել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Վկան պարտավոր է ցուցմունք տալ, սակայն այն դեպքում, երբ որպես վկա հարցաքննվում է մի գործով, որով մեղադրյալ է եղել, իրավունք ունի լռելու:

Դատարանն այս հանգամանքը պարզաբանեց վկային, սակայն շուտով պարզվեց, որ նա լիարժեք չի ընկալել իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ պարզաբանումը: Թեև ազատ շարադրանքով ցուցմունք չտվեց՝ պատասխանեց հանրային մեղադրողի որոշ հարցերի, իսկ որոշ հարցերի դեպքում ասաց, որ չի հիշում հանգամանքները:

Մեղադրողի հարցին՝ 2017 թվականի ընտրությունների ժամանակ որևէ գործողություն արե՞լ եք Բարգավաճ Հայաստանի օգտին, վկան ասաց՝ «բուկետներ ենք բաժանել»:

Շուտով պարզվեց՝ խոսքը «բուկլետի» մասին է:

Այն պահից, երբ դատավարության մասնակիցների համար պարզ դարձավ, որ վկան իր լռելու իրավունքի մասին ճիշտ պատկերացում չունի, նրան բացատրեցին, որ լռությունն իր դեմ օգտագործվել չի կարող, իրեն դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկի, որից հետո նա ասաց, որ չի ցանկանում ցուցմունք տալ:

Հաջորդ դատական նիստին կհրապարակվեն նրա տված նախաքննական ցուցմունքները:

Արաքս Մամուլյան